երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհը մարվել է

«Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհը մարվել է

Օգոստոսի 14-ին, ժամը 15։25-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ջրվեժ» անտառպարկի տարածքում հրդեհ է նկատվում։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
 
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Փրկարարական ուժերի վարչության և
Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։
 
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 15 աշխատակից։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։21-ին, մարվել՝ 20։57-ին։

  • Կիսվել: