երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Ջրվեժ» անտառպարկի տարածքում այրվում է մոտ 2 հա բուսածածկույթ

«Ջրվեժ» անտառպարկի տարածքում այրվում է մոտ 2 հա բուսածածկույթ

Օգոստոսի 14-ին, ժամը 15։25-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ջրվեժ» անտառպարկի տարածքում հրդեհ է նկատվում։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խմբերը։

«Նախնական տվյալներով այրվում է մոտ 2 հա բուսածածկույթ»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: