հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Ջրափրակարարները  ափ են դուրս բերել ջրային մոտոցիկլը և քաղաքացի

Ջրափրակարարները ափ են դուրս բերել ջրային մոտոցիկլը և քաղաքացի

Հուլիսի 17-ին, ժամը 19։14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում ջրային մոտոցիկլը խափանվել է, քաղաքացին չի կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը։

Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացին տեղի ուժերով դուրս է եկել Ձկնագետ գետի ափ։

Ջրափրակարարները գետի ափից քարշակման միջոցով դեպի հանգստյան գոտու ափ են դուրս բերել ջրային մոտոցիկլը և քաղաքացի Ա․ Խ․-ին (ծնված 2003 թ․)։

  • Կիսվել: