կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ջրանջատումների որոշ դեպքերում օպերատորը ստանում է ավտոմատ տուգանք` հոգուտ սպառողի,10 դիմումներից 8–ը «Վեոլիա Ջրին» է վերաբերվում. ՀԾԿՀ նախագահ

Ջրանջատումների որոշ դեպքերում օպերատորը ստանում է ավտոմատ տուգանք` հոգուտ սպառողի,10 դիմումներից 8–ը «Վեոլիա Ջրին» է վերաբերվում. ՀԾԿՀ նախագահ

Ամռան օրերին 10 դիմումներից 8–ը «Վեոլիա Ջրին» է վերաբերվում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Բաղրամյանի խոսքով՝ եթե հանրապետությունում ջրանջատումները կապված լինեն սպասարկման որակի կամ ժամային խախտումների հետ, ապա օպերատորը կստանա ավտոմատ տուգանք։

«Կախված սեզոնայնությունից՝ խնդիրները միշտ շատանում են, որովհետեւ ջրապահանջարկը ավելանում է, համակարգի ճնշումը ավելանում է, որ ջուրը հասնի սպառողներին ու համակարգի մաշվածության պատճառով վթարները էականորեն շատանում են։ Տուգանքները ավտոմատ են եւ եթե սպասարկման կամ ժամի հետ կապված խախտումներ են լինում, ավտոմատ տուգանքներ են կիրառվում, դա արվում է սպառողի հարմարավետության համար։ Տուգանքը ավտոմատ վճարվում է սպառողի հաշվին»,– ասաց նա։

Գարեգին Բաղրամյանն ասաց, որ ՀԾԿՀ –ում այս պահին բազմաթիվ բողոք–դիմումներ կան քննվող, որոնք ուղղված են «Վեոլիա ջուր» ընկերությանը։

  • Կիսվել: