երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ջերմուկում  Nissan մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել

Ջերմուկում Nissan մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել

Օգոստոսի 20-ին, ժամը 21։30-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի «Ֆորտե» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Շահումյան փողոցում «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ա., ծնված 1969 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն:

  • Կիսվել: