հինգշաբթի, օգոստոս 6
6 / 8 / 2026
Ջերմուկի ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար․ կատարվելու են քարաթափման հետևանքների վերացման աշխատանքներ

Ջերմուկի ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար․ կատարվելու են քարաթափման հետևանքների վերացման աշխատանքներ

Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհի 2-րդ կմ-ում ժամը 19։00-ից կատարվելու են քարաթափման հետևանքների վերացման աշխատանքներ։

Ինչպես հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, մաքրման աշխատանքներով պայմանավորված և անվտանգությունից ելնելով՝ վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

  • Կիսվել: