կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ջարդոնի վերածված երկաթե ապրանքներով բարձված HOWO SITRUCK-ը Կարենիս գյուղում կողաշրջվել է, կա վիրավոր

Ջարդոնի վերածված երկաթե ապրանքներով բարձված HOWO SITRUCK-ը Կարենիս գյուղում կողաշրջվել է, կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 59-ամյա Հրաչիկ Մ-ն իր վարած «HOWO SITRUCK» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Կարենիս գյուղի վարչական տարածքում կորցրել է ավտոմեքենայի ինքնակառավարումը և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հրաչիկ Մ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Չարենցավան» ԲԿ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ՓԲԸ հաշվեկշռում։ 

 

  • Կիսվել: