հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ջահերով երթ Թբիլիսիում՝ Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցի առթիվ

Ջահերով երթ Թբիլիսիում՝ Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցի առթիվ

Թբիլիսում մեկնարկել է Հայոց ցեղասպանության (Մեծ Եղեռնի) 110-ամյակին նվիրված ջահերով երթը: Վիրահայերը Թբիլիսիի «Իսանի» մետրոյի հարակից տարածքից ջահերով ու երթով շարժվում են Ավլաբարի (Հավլաբարի) Սուրբ Էջմիածին եկեղեցի, որի բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարն է, գրում է aliq.ge-ն:

Ջահերով երթն ընթանում է հատուցման ու ճանաչման կոչերով և հայրենասիրական երաժշտությամբ: Ջահերթի մասնակիցները մեծ ոգևորությամբ քայլում են դեպի նպատակակետ, մի մասը ջահեր են պարզել, մի մասը՝ դրոշներ և պաստառներ։

Ջահերթի վերջում Սուրբ Էջմիածին եկեղեցում խաղաղության աղոթք և մոմավառություն կանցկացվի:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության 110-ամյակին նվիրված միջոցառումների շարքը Թբիլիսիում մեկնարկել է այսօրվանից՝ ապրիլի 23-ից, ջահերով երթով, և կավարտվի վաղը՝ ապրիլի 24-ին, Թուրքիայի դեսպանատան առջև նախատեսված ցույցով:

  • Կիսվել: