հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Իզմիրլյան» հիմնադրամի կողմից Մայր Աթոռին հատկացվել է 100 հազար դոլար

«Իզմիրլյան» հիմնադրամի կողմից Մայր Աթոռին հատկացվել է 100 հազար դոլար

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչին ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում են նվիրատվություններ ստացվել համավարակի հետևանքների հաղթահարմանն ի նպաստ Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական, առողջապահական և կրթական ծրագրերի համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Գերմանիայի հայոց թեմը սոցիալական ծրագրերի համար նվիրաբերել է 4․000 (չորս հազար) եվրո գումար։

«Իզմիրլյան» հիմնադրամի կողմից Մայր Աթոռին հատկացվել է 100․000 (հարյուր հազար) ԱՄՆ դոլար գումար կարիքի մեջ հայտնված ընտանիքներին Հայաստանի և Արցախի թեմերի միջոցով պարենային օգնություն ցուցաբերելու նպատակով։

Ջորջ և Ջոն Քյուրքչյան եղբայրների հիմնադրամը տրամադրել է քսան հազար (քսան հազար) ԱՄՆ դոլար:

Ոմն հավատացյալ բարերարի կողմից Սուրբ Էջմիածնին փոխանցվել է 50․000 (հիսուն հազար) ԱՄՆ դոլար գումար ի զորակցություն լիբանանահայության։

  • Կիսվել: