շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Իզմիրլյան» Բ/Կ բուժաշխատողները շարունակում են բնականոն աշխատանքը․ հայտարարություն

«Իզմիրլյան» Բ/Կ բուժաշխատողները շարունակում են բնականոն աշխատանքը․ հայտարարություն

«Իզմիրլյան» Բ/Կ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Արմեն Չարչյանի կալանավորմանը։

««Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժաշխատողները շարունակում են բնականոն աշխատանքը և կատարում իրենց  առաքելությունը՝ ապահովելով մեր քաղաքացիներին անհրաժեշտ բուժօգնություն։

Երեկ մեր  բժիշկների կողմից եղան էմոցիոնալ  որոշ արտահայտություններ կապված հարգարժան մեր տնօրենի՝  Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի կայացրած որոշման փաստի հետ:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ շարունակում ենք մեր աշխատանքը՝ հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը՝ ակնկալելով «Իզմիրլյան»  ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին շուտափույթ տեսնել ազատության մեջ»,- ասված է հայտարարությունում։

  • Կիսվել: