ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իսպանացի Կառլոսը հայերենով կատարել է «Եվրատեսիլում» ՀՀ–ն ներկայացնող Կարինա Իգնատյանի երգը

Իսպանացի Կառլոսը հայերենով կատարել է «Եվրատեսիլում» ՀՀ–ն ներկայացնող Կարինա Իգնատյանի երգը

Կարինան Հայաստանը Եվրատեսիլում ներկայացրել է 2019 թվականին և զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։

Իսպանացի 9-ամյա Կառլոսը La Voz kids (Մանկականձայնը) նախագծի ժամանակ կատարել է «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Կարինա Իգնատյանի երգը։

Կառլոսը ծնունդով Վալենսիա քաղաքից է և մասնակցում է Իսպանիայի La Voz kids նախագծին։ Ժյուրիի անդամները հետաքրքրվում են փոքրիկից, թե երաժշտական ինչ նախասիրություններ ունի, ինչին Կառլոսը պատասխանում է, որ տարբեր ոճերի երգեր է լսում և կատարում։

«Տարբեր լեզուներով էլ եմ սիրում երգել, օրինակ` անգլերեն և հայերեն»,– ասում է Կառլոսը։

Դրանից հետո ժյուրին խնդրում է նրան հայերենով մի երգ կատարել ու հնչում է Կարինա Իգնատյանի «Colors of your dream» երգը։

Կարինան Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացրել է 2019 թվականին և զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։

 

  • Կիսվել: