երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Իսկ ումի՞ց սովորենք դպրոց կառուցել. Քերոբյանը՝ Փաշինյանին

Իսկ ումի՞ց սովորենք դպրոց կառուցել. Քերոբյանը՝ Փաշինյանին

Մենք պետք է սովորենք դպրոց կառուցել, պետք է սովորենք դպրոց ունենալ, դպրոց պահպանել, պետք է սովորենք առողջապահական հիմնարկի կառուցել, ճանապարհ կառուցել: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կողքից կասեն՝ ո՞նց, դուք մինչեւ հիմա դպրոց կառուցել չգիտե՞ք: Այո, չգիտենք: Փաստն այն է, որ մենք առերեսվում ենք այդ իրականության հետ: Մեզ թվում էր՝ փողը լինի, մնացած բոլոր հարցերը կլուծենք, այդպես չի: Այսօր փողն ունենք, բայց չենք կարողանում մեզ անհրաժեշտ մակարդակով դպրոց ու հիվանդանոց կառուցել:

Եթե ճանապարհը կառուցվեց, մենք պետք է իմանանք, որ ինչ-որ X ժամանակում էլ ոչ մի շինարարական աշխատանք չպետք է կատարվի: Նույնը դպրոցի ու մանկապարտեզի դեպքում: Մենք պետք է դա սովորենք, մենք պետք է սովորենք պետություն ունենալ, պետք է սովորենք, թե ինչ է նշանակում պետություն զարգացնել, պետություն պահպանել, ինչ է նշանակում պետություն ընդհանրապես»,-ասաց նա:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հարցրեց. «Իսկ ումի՞ց սովորենք: Ինձ թվում է՝ պետք է  սովորենք մեզնից ուժեղ մարդկանցից: Երբ քննարկում ենք, թե մեր շինարարները ումից սովորենք, բնականաբար, պետք է սովորեն իրենց այն մրցակիցներից, որոնք իրենցից ավելի գրագետ են, ուժեղ են, աշխատում են ավելի բարդ շուկաներում»:

  • Կիսվել: