ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իշխանությունը փորձում է առաջնորդվել գավառական խորամանկությամբ․ Գեղամ Մանուկյանը՝ Զատուլինի հետ կապված պատմության մասին

Իշխանությունը փորձում է առաջնորդվել գավառական խորամանկությամբ․ Գեղամ Մանուկյանը՝ Զատուլինի հետ կապված պատմության մասին

Իշխանությունը փորձում է առաջնորդվել գավառական խորամանկությամբ։  ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքի արգելքը դաշնակիցների դեմ ուղղված քայլ է։ Այս մասին հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորը, մասնավորապես, հիշեցրեց, որ դիվանագիտական ​​անձնագրով անձի մուտքն արգելելու  համար գոյություն ունեն պաշտոնական ատյաններ, եւ հենց դրանք պետք է հայտարարեն այդ մասին։

«Իշխանությունը փորձել է խորամանկ գտնվել՝ բեռը գցելով խորհրդարանական վարչություններից մեկի ղեկավարի վրա, որը նման համապատասխան լիազորություն չունի»,-նշեց ընդդիմադիրը։

  • Կիսվել: