շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Իշխանությունները փորձում լեգիտիմացնել 2020-2022 թվականներին թույլ տված սխալները․ մեդիա փորձագետ

Իշխանությունները փորձում լեգիտիմացնել 2020-2022 թվականներին թույլ տված սխալները․ մեդիա փորձագետ

Կարծում եմ՝ Հայաստանի իշխանություններն գործնականում փորձում են լեգիտիմացնել 2020-2022 թվականներին իրենց թույլ տված սխալները։ Այս մասին հունվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մեդիա փորձագետ Արթուր Պապյանը՝ մեկնաբանելով պատերազմի ժամանակ համացանցի հասանելիությունը սահմանափակելու կառավարության նախաձեռնությունը։

Նրա կարծիքով՝ փորձ է արվում սահմանափակել քաղաքացիների իրավունքները։ Իսկ դա արվում է նրա համար, որպեսզի անհարմար հարցեր չտրվեն։

«Օրինակ՝ ի՞նչ հիմքով էր սահմանափակվել այս կամ այն կայքի հասանելիությունը։ Կա՞ արդյոք օրենք, որը կարգավորում է  այս ամենը։ Ինչու՞ էին սահամանփակվել հենց այդ կայքերը։ Օրինակ՝ ինչու՞ էր որոշվել սահմանափակել TikTok-ը, այլ ոչ թե Telegram-ը, որտեղ մի քանի անգամ ավելի շատ է վնասակար տեղեկատվությունը։ Կամ ինչու՞ էր տվյալ  սահմանափակումը մասնակի բնույթ կրում։ Ինչ հիմքո՞վ էր այս ամենն իրականացվում։ Որոշ օպերատորներ ունեին սահմանափակումներ, իսկ մյուսները՝ ոչ: Օրինակ՝ բջջային հեռախոսների հետ կապված, ի տարբերություն համացանցի լայն հասաանելիություն ունեցող մյուս սարքերի, նման սահմանափակումները կարող էին չգործել», - պարզաբնեց Պապյանը։ Փորձագետը համոզված է, որ առաջարկվող փոփոխությունները կամայականությունների համար տեղ են թողնում։

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները մշակել են «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ։ Օրենսդրական նախաձեռնության նպատակը երկրում ռազմական դրություն մտցնելու դեպքում համացանցի հասանելիությունը սահմանափակելն է։

Խոսքը մասնավորապես կայքերի, սոցցանցերի, հավելվածների արգելափակման, ինչպես նաեւ համացանցի մասնակի կամ ամբողաջական հասանելիության սահմանափակման մասին է։

Միաժամանակ, սահմանվել է պետական ​​կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմավարական նշանակության օբյեկտների եւ ենթակառուցվածքների, առանձին կազմակերպությունների համար ՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձեւից, ինտերնետ հասանելիության ապահովման կարգը։ Նման սահմանափակումներ կարող է մտցնել միայն հանրապետության կառավարության փոխվարչապետը։

Նշենք, որ Հայաստանի օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանն արդեն մտահոգություն է հայտնել այս օրենսդրական նախաձեռնության առնչությամբ։

  • Կիսվել: