Ստորագրման ժամանակ Սպիտակ տան վրայով ռմբակոծիչներ են անցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ԱՄՆ բյուջեի ծախսերի մասին օրենքը՝ «Հոյակապ մեծ օրենքը», որ Ներկայացուցիչների պալատը վերջնական հաստատել էր երեկ։ Այն ստորագրել է Կոնգրեսի կողմից ընդունվելուց մեկ օր անց։
Օրենքի ստորագրման արարողության ժամանակ Սպիտակ տան վրայով սավառնել է B-2 ռմբակոծիչը՝ ուղեկցված F-35 կործանիչներով։