ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի դիմաց, բախվել են Chevrolet-ն ու Ford Transit-ը

Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի դիմաց, բախվել են Chevrolet-ն ու Ford Transit-ը

Այսօր, դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում, Ոստիկանության զորքերի N զորամասի դիմաց բախվել են Chevrolet և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժիշկների օգնությունից, հայտնելով, որ իրենց լավ են զգում։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Սերգեյ Կարապետյանն ու կրտսեր պարեկ Նարեկ Ասլանյանը։

Տեղում ուժեղացված ծառայություն  են կատարում պարեկ Սերգեյ Մուրադյանն ու կրտսեր պարեկ Անդրանիկ Քոթանջյանը, ինչի շնորհիվ խցանում տեղի չի ունենում և հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չեն կայանում վթարի վայրում։

Փաստի առթիվ Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակում նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։  Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։  

  • Կիսվել: