հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Իսակովի պողոտայում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորության սյանը․ վարորդը հոսպիտալացվել է

Իսակովի պողոտայում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորության սյանը․ վարորդը հոսպիտալացվել է

Ապրիլի 6-ին, ժամը 04։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորության սյանը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելն արգելափակված վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իրականացրել շարժիչի հովացման աշխատանքներ և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

  • Կիսվել: