երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է

Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է

Դեկտեմբերի 20-ին, ժամը 18։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz CLS» (վարորդ` Գ. Ա.) և «Mercedes-Benz C» (վարորդ` Ռ. Ս.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենան։

  • Կիսվել: