ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրեն պարգևատրելու ժամանակ Չիլինգարովը ստիպել է Պուտինին ծիծաղել

Իրեն պարգևատրելու ժամանակ Չիլինգարովը ստիպել է Պուտինին ծիծաղել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երկրորդ աստիճանի շքանշան է հանձնել խորհրդային մեծանուն գիտնական, բևեռախույզ, Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովին՝ «հայրենիքին մատուցած ծառայությունների համար», տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Կայքը գրում է, որ Չիլինգարովը ստիպել է Պուտինին ծիծաղել՝ շփոթելով տեղերն ու պատահաբար կանգնելով նրա ամբիոնի մոտ:

Ունկնդիրների շարքից լսվել է. «Դեռ վաղ է»: Ի պատասխան՝ Չիլինգարովն ասել է. «Մեզ համար դեռ վաղ է»:  

Պուտինը կատակել է. «Պետք է ավելի ուշադիր լինել արդեն»:

«Ես շարունակում եմ բևեռախույզ լինել: Հետագայում էլ կանենք ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը շարունակի լինել մեծ ծովային գերտերություն»,-ասլե է Չիլինգարովը:

 

  • Կիսվել: