կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Իրանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 18-ի. ԶԼՄ

Իրանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 18-ի. ԶԼՄ

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդությունից մահացածների թիվն Իրանում հասել է 18-ի։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով փետրվարի 23-ին տեղեկությունը  Al Arabiya հեռուստաալիքին  հայտնած Իրանի աղբյուրներին։

Փետրվարի 22-ին Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիյանուշ Ջահանպուրը տեղեկացրել էր նոր տիպի կորոնավիրուսով վարակման 28 և դրանից մահվան 5 դեպքերի մասին։ Այդ վարակից Իրանում հիվանդացության առաջին դեպքերի մասին առաջին հաղորդումները հայտնվել են փետրվարի 19-ին։

  • Կիսվել: