երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրանի քաղաքացու մեքենայում մոտ 2 կգ մարիխուանայի փաթեթներ են հայտնաբերվել

Իրանի քաղաքացու մեքենայում մոտ 2 կգ մարիխուանայի փաթեթներ են հայտնաբերվել

ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության հերթական դեպքը:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և Շնագիտական կենտրոն-բաժնի աշխատակիցները Մեղրիի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում տրանսպորտային միջոցի զննության արդյունքում, ԻԻՀ  քաղաքացու կողմից շահագործվող ավտոբուսի խցիկից, հայտնաբերել են 2 մետաղյա էլեկտրական պոմպ, որի նկատմամբ Շնագիտական կենտրոնի շների կողմից նկատվել է թմրանյութ հայտնաբերելու վարքագիծ:

Գտնված գլանակներից յուրաքանչյուրում առկա էր թափանցիկ պոլիէթիլենային թաղանթներով 5 փաթեթ՝ 1820 գրամ «մարիխուանա» տեսակի թմրանյութին նմանվող դեղնականաչավուն զանգվածով։

  • Կիսվել: