կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իրանական համալսարանում կայացել  է Իրանի և Հայաստանի միջև համագործակցության փաստաթղթերի ցուցահանդես

Իրանական համալսարանում կայացել է Իրանի և Հայաստանի միջև համագործակցության փաստաթղթերի ցուցահանդես

Իրանի և Հայաստանի միջև համագործակցության փաստաթղթերի ցուցահանդեսը մեկնարկել է Խուզեստան նահանգի Ահվազ քաղաքի նահատակ Չամրանի անվան համալսարանում, գրում է parstoday.com-ը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այս փաստաթղթերը ներառում են Իրանի և Հայաստանի հարաբերությունների մասին նախորդ շրջանների ղեկավարների 13 հրամանագրեր։

Այդ փաստաթղթերը լուսանկարների տեսքով ուղարկվել են համալսարանի գրադարան, և բանակցությունների հիման վրա այդ փաստաթղթերի բնօրինակները կնվիրաբերվեն համալսարանի գրադարանին։

Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արսեն Ավագյանի, Երևանի պետական ​​համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի և Ահվազի նահատակ Չամրանի անվան համալսարանի ռեկտոր Ախունդ Ալիի ներկայությամբ այս ցուցահանդեսի շրջանակում կայացած հանդիպմանը, տեղի է ունեցել Նորայր Մեհրաբյանի թարգմանությամբ հինգ հատորների շնորհանդեսը:

 

  • Կիսվել: