հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Իրականացվել են լայնածավալ հանրային իրազեկման աշխատանքներ՝ ուղղված հակահրդեհային միջոցառումներին

Իրականացվել են լայնածավալ հանրային իրազեկման աշխատանքներ՝ ուղղված հակահրդեհային միջոցառումներին

Հուլիսի 28-ի դրությամբ ՆԳՆ փրկարար ծառայության կողմից իրականացվել են լայնածավալ հանրային իրազեկման աշխատանքներ՝ ուղղված հակահրդեհային միջոցառումներին:
 
ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով՝ հուլիսի 28-ի դրությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունում ձևավորվել է աշխատանքային 417 խումբ, որից 386-ը՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից և, կարևորելով նման միջոցառումներում համագործակցությունը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ ձևավորվել է 31 խումբ:
 
Ընդհանուր առմամբ իրազեկման աշխատանքներին ներգրավվել է 953 փրկարարական ծառայող:
Միջոցառումների շրջանակում ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումները 3071 օբյեկտներում, հանրային վայրերում և անտառամերձ տարածքներում բարձրախոսներով և անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացրել են իրազեկում, մարդաշատ վայրերում փակցրել են հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ 3398 պաստառներ:
 
Միևնույն ժամանակ, հանրային հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում հնարավոր հրդեհներին արագ արձագանքելու նպատակով արդեն իսկ նախանշված վայրերում 75 մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն՝ հիմնականում ամենագնաց ավտոմեքենաների ներգրավմամբ։
 
Բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով իրազեկման միջոցառումների շրջանակներում բաժանվել է մոտ 500 թռուցիկ:
 
Հանրապետությունում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակը կանխարգելելու նպատակով նշված համալիր միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։

  • Կիսվել: