չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Ինժեներական դպրոցի անվճար կրթական ծրագիրն ընդունում է հայտեր

Ինժեներական դպրոցի անվճար կրթական ծրագիրն ընդունում է հայտեր

Ինժեներական քաղաքում իրականացվում է ավագ դպրոցի աշակերտների համար նախատեսված «Ինժեներական դպրոց» կրթական ծրագիրը, որի նպատակն է բացահայտել ճարտարագիտությունը։ Դիմելու վերջնաժամկետն ապրիլի 25-ն է, հայտաձևը լրացնել կարող եք այստեղ

Դասընթացն իրականացվելու է ավիամոդելավորում, ռադիոէլեկտրոնիկա, ռոբոտաշինություն ուղղություններով: 

Աշակերտները հնարավորություն կունենան նաև գործնականում կիրառել տեսական գիտելիքները վերջին սերնդի հաստոցներով և սարքավորումներով ու կյանքի կոչել իրական նախագծեր: 

Դասընթացի տևողությունը 6 ամիս է, մասնակցությունն՝ անվճար։ Մասնակիցների ընտրությունը կատարվելու է տրամաբանական թեստի և հարցազրույցի միջոցով։ 

Ինժեներական քաղաքի «Ինժեներական դպրոց»-ի ուսումնական ծրագիրը մշակվել և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի կողմից։

  • Կիսվել: