կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինձ մեկ-երկու տխրահռչակ տեսանյութեր են ուղարկել, որտեղ ավտոն ընկնում է փոսը. Ավինյան

Ինձ մեկ-երկու տխրահռչակ տեսանյութեր են ուղարկել, որտեղ ավտոն ընկնում է փոսը. Ավինյան

«Փոսերը լավ լենտերով փաթաթված են, բայց էլի ինձ 1-2 տխրահռչակ տեսանյութեր են ուղարկել, որտեղ էլի ավտոմեքենան ընկնում է փոսը, դա նշանակում է, որ էլի մեկ անգամ մենք պետք է աշխատանք տանենք»-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ճանապարհային շինարարական հրապարակների հարակից հատվածում  զգուշացնող նշանների տեղադրման հարցին:

Նա բացատրեց, որ փորված ասֆալտի հատվածից շատ ավելի շուտ պետք է լինեն նախազգուշացնող նշաները, որպեսզի մեքենաները չընկնեն դրանց մեջ:

«Քանի դեռ մենք ունենք նման դեպքեր, նշանակում է, որ մենք մինչև վերջ չենք իրականացրել աշխատանքները, հետևապես էլի անելիք ունենք»,-ասաց քղաքապետի տեղակալը:

Նա հայտարարց, թե վստահ է, որ կավարտեն բոլոր նախանշված ծրագրերը և նշեց, որ այդ ծրագրերն իրականացնելիս քաղաքապետարանի խնդիրն է ապահովել շինարարական աշխատանքների գրագետ կառավարումը:

Ավինյանը հանձնարարեց խնդրին ուշադրություն դարձնել, որպեսզի Երևանում ընթացող շինարարական աշխատանքները քաղաքացիներին նվզագույն անհարմարությունն ստեղծեն:

  • Կիսվել: