չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ինձ մեղադրանք է առաջադրել Լեհաստանի հայերից Հրաչյա Բոյաջյանը, ինձ սպառնում է մեկ տարի ազատազրկում․ Լեհ քաղաքական գործիչ Տովաշ Բուշչեկ

Ինձ մեղադրանք է առաջադրել Լեհաստանի հայերից Հրաչյա Բոյաջյանը, ինձ սպառնում է մեկ տարի ազատազրկում․ Լեհ քաղաքական գործիչ Տովաշ Բուշչեկ

Լեհ հասարակական, քաղաքական գործիչ Տովաշ Բուշչեկը հայտնել է իրեն մեղադրանք առաջադրելու մասին։
 
Նա, մասնավորապես, նշել է․
 
"Ինձ մեղադրանք է առաջադրել Լեհաստանի հայերից Հրաչյա Բոյաջյանը։ Ինձ սպառնում է մեկ տարի ազատազրկում, արգելանք հասարակական գործունեության մեջ և ընտրական գործնթացում: Ինձ վերագրվում է հանցանք իբր անձի բարի հանբավի վիրավորանք: Մեղադրանքը ստացել եմ, երբ ՀՀ-ն սահմանները ենթարկվել էին ագրեսիայի Ադրբեջանի բանակի կողմից:
 
Այս կեղծ մեղադրանքի պատճռով չեմ կարողանա մասնակցել Լեհաստանում կայանալիք ընտրություններին Կանաչների կուսակցությունից:
 
Իմ գնահատականով այս ամբողջ գործնթացը ունի քաղաքական բնույթ և նպատակ է հետապնդում ինձ սևացնել Լեհաստանի քաղաքացիների ու հայության աչքերում: Հայտնում եմ, որ քայլեր եմ ձեռնարկելու ըստ Լեհաստանի և միջազգային օրենքների: Հայտնեմ նաև, որ չեմ դադարելու պայքարել Արցախի Հանրապետության ճանաչման և ՀՀ անվտանգության համար: Չեմ կարող սակայն թաքցնել, որ չնայած իմ նվիրումին Հայերի հանդեպ, ինձ հարվածողը հենց հայ եղավ Հրաչյա Բոյաջյանը իր ընկերներով:
 
Ինչպես ասում են Հայերը - երկու վախը մի մահ է, ուրեմն պայքար պայքար մինջև վերջ !"։

  • Կիսվել: