ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ինչու՞ է բերման ենթարկվել երիտասարդ աղջիկը. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Ինչու՞ է բերման ենթարկվել երիտասարդ աղջիկը. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Քիչ առաջ ոստիկանները Հյուսիսային պողոտայից երիտասարդ աղջկան են բերման ենթարկել՝ ոստիկանների պահանջը չկատարելու, անձը հաստատող փաստաթուղթ չներկայացնելու համար։

Ոստիկանությունն այդ մասին տեսանյութ է հրապարակել։

«20 հազար դրամի տուգանք ինձ չեք գրելու»,- ասաց աղջիկը։

Ոստիկանը հարցրեց, թե ինչո՞ւ է ինքը գնում, իրեն ասե՞լ են, որ գնա, երիտասարդ աղջիկը պատասխանեց. «Ես պատրաստվում եմ գնալ, որովհետեւ օրենքն արհամարհած ունեմ»։

Ոստիկանը խնդրեց ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, նա ասաց՝ չունի անձնագիր։

Այդ զրույցից հետո ոստիկանները նրան բերման են ենթարկում։

Տեսանյութը՝ ստորև.

 

  • Կիսվել: