երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ապրիլի 1-ից հանրային տրանսպորտը սպասարկող ևս երեք երթուղի կավելանա. Երևանի քաղաքապետ

Ապրիլի 1-ից հանրային տրանսպորտը սպասարկող ևս երեք երթուղի կավելանա. Երևանի քաղաքապետ

Երեւանի ավագանու նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անդրադարձավ հարցին, թե ինչու է տրանսպորտը հատկապես առավոտյան ժամերին վատ աշխատում, որի հետեւանքով մարդիկ ուշանում են աշխատանքից ու դասից․

«Պատճառները մի քանիսն են, մեկն այն է, որ որոշ երթուղային գծեր փակվել են, իսկ նոր ավտոբուսները երթուղի են դուրս գալու ապրիլի 1-ից, որոնք կմեղմեն իրավիճակը: Երկրորդ այն է, որ այդ ավտոբուսների սպասարկման երթուղիներում խցանումներ են լինում եւ դրա պատճառով ավտոբուսների միջեւ ընկած հատվածում խզում է տեղի ունենում: Բայց վստահեցնում եմ, որ ապրիլի 1-ից եւս երեք երթուղի կավելանա, որոնք կսպասարկեն նոր ավտոբուսները»:

  • Կիսվել: