երկուշաբթի, սեպտեմբեր 7
7 / 9 / 2026
Ինչպես են փրկարարները դուրս բերում 19 ամյա ուսանող Արմանի դին. Երևանում տեղի ունեցած ողբերգության նոր մանրամասները (տեսանյութ)

Ինչպես են փրկարարները դուրս բերում 19 ամյա ուսանող Արմանի դին. Երևանում տեղի ունեցած ողբերգության նոր մանրամասները (տեսանյութ)

Մարտի 21-ին, ժամը 07:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 հասցեում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ փլուզվել է տան (ընդհանուր 150 քմ) մոտ 80 քմ հատվածը: Փրկարարների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փլատակներում հայտնաբերվել է բնակիչ Արման․ Հ․-ի (ծնված 2003 թ․) դին: Փրկարարները քաղաքացու դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

  • Կիսվել: