ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինչպես է տեղի ունենում կորոնավիրուսի ՊՇՌ թեստավորումը (տեսանյութ)

Ինչպես է տեղի ունենում կորոնավիրուսի ՊՇՌ թեստավորումը (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որտեղ նկարագրվում է,  թե ինչպես է տեղի ունենում կորոնավիրուսի ՊՇՌ տեստավորումը։

Նախարարը փաստում է, որ այն բժշկական անձնակազմի բարձր պատրաստվածություն պահանջող բազմաբաղադրիչ, բարդ և երկարատև գործընթաց է։

«Այս տեսանյութը բացատրում է, թե ինչպես է տեղի ունենում կորոնավիրուսի ՊՇՌ տեստավորումը: Այն բազմաբաղադրիչ, բարդ և երկարատև գործընթաց է, որ պահանջում է բժշկական անձնակազմի բարձր պատրաստվածություն, ժամանակակից լաբորատոր սարքեր, նմուշառման պարագաներ, թեստեր և լոգիստիկ ալգորիթմ:

Մենք մինչ օրս կատարել ենք ավելի քան 37.000 նման հետազոտություն:

Հ.Գ. ներողություն եմ խնդրում անգլերենի համար»,- տեսանյութին կից գրել է նախարարը։

 

  • Կիսվել: