երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ինչո՞վ է պայմանավորված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պասիվությունը

Ինչո՞վ է պայմանավորված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պասիվությունը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2019-ի» արդյունքներով այս տարի հաջողվեց հավաքել շուրջ 10 մլն դոլար։

Խոշոր նվիրատուները գրեթե նույնն էին, ինչ նախորդ տարիներին՝ Սամվել Կարապետյան, Սամվել Ալեքսանյան, Վարդայնան եղբայրներ, մի շարք ընկերություններ և պետական գերատեսչություններ։ Սակայն ցանկը ուսումնասիրելիս ի հայտ է գալիս մի հետաքրքիր առանձնահատկություն՝ ոչ բոլոր խոշոր ձեռնարկությունները ու «սեփականատերերն» են մասնակցություն ունեցել «Հեռուստամարաթոն-2019-ին»։

Մասնավորապես, խոսքը «Մուլտի-գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին է։ Վերջինս միշտ հատկապես ակտիվ է եղել սոցիալական ծրագրերում իր շռայլ մասնակցությամբ։

Ո՞րն է նրանց այսպիսի պասիվության պատճառը նման կարևոր ազգային միջոցառման հանդեպ։ Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Ծառուկյանի մամուլի քարտուղար, պատգամավոր Իվետա Տոնոյանից։ Սակայն նա համառորեն չպատասխանեց մեր զանգերին։

Ինչևէ, եթե Ծառուկյանի պասիվությունը «Մարաթոն-2019-ին» այնքան էլ զարմանալի չէ, քանի որ վերջինս առանձնապես աչքի չի էլ ընկել այսպիսի միջոցառումներում մասնակցելու առատաձեռնությամբ, ապա ԶՊՄԿ-ի պասիվությունը իրոք զարմանք է առաջացնում։

Ինչպես կարող է վերջին տվյալներով երկրի խոշոռագույն հարկատուն անմասն մնալ նման կարևոր միջոցառմանը մասնակցելուց, չփորձի իր լուման ներդնել Հայաստանի և Արցախի զարգացման ծրագրերում։ Փորձել դա բացատրել ձեռնարկության ֆինանսական խնդիրներով աբսուրդային է, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, ԶՊՄԿ-ն վերջին տվյալներով Հայսատանի խոշորագույն հարկատուն է։ Միգուցե փոխվել է ձեռնարկության սոցիալական ստրատեգիա՞ն, իսկ հնարավոր է, որ սա պայմանավորված է երկրում իրավիճակի փոփոխմամբ և ինչ-ինչ քաղաքական դրդապատճառներո՞վ։

Այս հարցերի պատասխաննները մենք փորձեցինք ստանալ ԶՊՄԿ տնօրեն Մհեր Պոլոսկովից, սակայն վերջինս դժվարացավ բանավոր պատասխանել մեր հարցերին և խնդրեց դրանք ուղղել գրավոր։ Մենք անշուշտ կհետևենք նրա հորդորին՝ ակնկալելով սեղմ ժամկետներում սպառիչ պատասխաններ

  • Կիսվել: