երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ինչի՞ն հարմարվել, ավելի ծանր օրեր հնարավո՞ր է պատկերացնել. Վիգեն Ստեփանյան

Ինչի՞ն հարմարվել, ավելի ծանր օրեր հնարավո՞ր է պատկերացնել. Վիգեն Ստեփանյան

Շատերն ասում են, թե մտավորականությունը լուռ է, փորձում է հարամարվել, ինչի՞ն հարմարվել, ավելի ծանր օրեր հնարավո՞ր է պատկերացնել: Այս մասին այսօր Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ասաց դերասան Վիգեն Ստեփանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք լուռ չենք, մենք միշտ խոսել ենք, ցավոք, լսող չի եղել: Լսել են էն դուխով, ճղճիմ ձայները, որոնք լոզունգներով մարդկանց պարզապես խաբել են: Այն, ինչի առաջ այսօր կանգնած է երկիրը, անգամ վատ երազում դժվար է պատկերացնել՝ Արցախի կեսի կորուստ, հազարավոր զոհեր, անհետ կորածներ, որդեկորույս մայրեր... Կորոնավիրուսն էլ որտեղից եկավ, բայց նրան ավելացել է նիկոլավիրուսը, այ դրանից է պետք հիմա ազատվել՛՛:

Դերասանը նշեց, որ պառակտումը, իրար ատելը, իրար չլսելը երկիրը կտանեն փակուղի: ՛՛Մենք պետք է կարողանանք ոչ թե ուժ գտնել՝ ոտքի կանգնելու, այլ իրար հավատալու, իրար լսելու, իրար հարգելու, ուրիշ հայաստանցի չկա, դրանք մենք ենք: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստան վերադարձնենք հավատ և արժանապատվություն՛՛:

 

 

 

  • Կիսվել: