հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ինչ էր կատարվում այսօր ՄՌՈւ-ի դիմաց. քաղաքացիները կտուգանվեն (տեսանյութ)

Ինչ էր կատարվում այսօր ՄՌՈւ-ի դիմաց. քաղաքացիները կտուգանվեն (տեսանյութ)

Չնայած պարետատան՝ կուտակումներից զերծ մնալու հորդորներին, Երեւանի տրանսպորտային զննության կայանի մուտքի մոտ հակառակ պատկերն է, գրում է armlur.am-ը:

Տեղեկացնենք, որ երկու ամիս փակ մնալուց հետո կայանն այսօր բացվել է, իսկ մարդիկ գրոհել են այն վաղ առավոտից: Անգամ կան քաղաքացիներ, որոնք իրենց ավտոմեքենաները կայանի մուտքի մոտ կայանել են մեկ օր առաջ, որպեսզի շատ երկար հերթ չկանգնեն: Բայց չնայած սրան՝ ժամերով սպասում են իրենց հերթին:

Երեւանի տրանսպորտային զննության կայանի աշխատողները դեռեւս փորձում են վարչական ներգործություն չկիրառել: Բայց կուտակումները շարունակվելու դեպքում նրանց կողմից պարտադիր կկազմվեն վարչական իրավախախտման արձանագրություններ , եւ քաղաքացիները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Մյուս կողմից, Ճանապարհային ոստիկանության Երևանի ծառայության հաշվառման քննական բաժնի պետ Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ այս աժիոտաժը տեւելու է երկու-երեք օր:

Մանրամասները՝ տեսանյութում

 

  • Կիսվել: