երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իմ տան մեջ ինձ սպանում են. Անդրանիկ սարկավագ Մանուկյանն ահազանգում է՝ իր տան կողքին ապօրինաբար կառուցվում է 12 հարկանի շենք

Իմ տան մեջ ինձ սպանում են. Անդրանիկ սարկավագ Մանուկյանն ահազանգում է՝ իր տան կողքին ապօրինաբար կառուցվում է 12 հարկանի շենք

«Սասուն» ազգագրական երգի–պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդի» համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը շարունակում է ահազանգել, որ Երևանի Թումանյան 2-րդ նրբանցք 2 տուն հասցեում գտնվող իր տան հարևանությամբ կառուցվում է 12 հարկանի շենք, ինչն ապօրինի է։

Նրա խոսքով՝ շենքի մի մասը կառուցվում է իր տարածքում, շենքն ընդամենը 3 մետր է հեռու լինելու իր տնից։

«Իմ տան մեջ այսօր եղեռն է Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության գլխավորությամբ։ Իմ տան մեջ ինձ սպանում են։ Թող գան բոլորը ու տեսնեն։ Իրենք ծախել են երկիրը ու ծախելով գնում են։

Դիմում եմ բոլորիդ, իմ տանը արդեն 4 տարի պատերազմ է գնում: Եկեք այստեղ ու հասկացեք՝ պետություն կա՞, թե՞ չկա, անկախություն կա՞, թե՞ չկա, գործող օրենք կա՞, թե՞ չկա։ Կա իրենց համար, ուրիշ ոչ մեկի համար չկա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։

 

  • Կիսվել: