հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Իմ քայլի» ավագանու անդամները՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի հեղինակի արվեստանոցում (լուսանկարներ)

«Իմ քայլի» ավագանու անդամները՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի հեղինակի արվեստանոցում (լուսանկարներ)

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամներն այցելել են Ախուրյան՝ քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոց, որտեղ ստեղծվում է «Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված» հուշարձանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը։

Նա, մասնավորապես, գրել է. «Ինչպես խոստացել էինք, «Իմ Քայլը» խմբակցության ավագանու անդամներով այցելեցինք Ախուրյան՝ քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոց, որտեղ ստեղծվում է «Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված» հուշարձանը:

Նկարներում քանդակի կավե տարբերակն է, որն իրականում շատ է տարբերվում մեր տեսած թվային էսքիզից: Այն ամբողջությամբ ձուլվելու է բրոնզից և հուշարձանի աջ հատվածում յուրաքաչյուր քաղաքացի կտեսնի իր հայելային արտացոլանքը:

Մեծագույն հաճույք էր լսել քանդակագործին, ծանոթանալ հուշարձանի կոնցեպտին և այն հսկայական ջանքերին, որ ներդրվում են այն կյանքի կոչելու համար»:

  • Կիսվել: