ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Իմ մահվան մասին լուրը խիստ չափազանցված է․ Արմեն Չարչյանը իր մանդատը վայր դնելու լուրերի մասին

Իմ մահվան մասին լուրը խիստ չափազանցված է․ Արմեն Չարչյանը իր մանդատը վայր դնելու լուրերի մասին

 Տեւական ժամանակ է ինչ մամուլում լուրեր են շրջանառվում առ այն, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը պատրաստվում է մանդատը վայր դնել:

Infoport.am-ի հետ զրույցում Արմեն Չարչյանը անդրադառնալով տարածվող լուրերին ընդամենը մեջբերեց Մարկ Տվենի հայտնի խոսքերը. «Իմ մահվան մասին լուրը խիստ չափազանցված է, սա է իմ պատասխանը Ձեր հարցին»:

Հիշեցնենք, որ Չարչյանը անցնում է հայտնի «Հաց բերողի» հետ կապված քրեական գործով։ Առաջիկայում գլխավոր դատախազը պատրաստվում է ԱԺ-ում միջնորդել նրան անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։

  • Կիսվել: