երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Իջևանի ոստիկանները խուզարկությամբ ապօրինի հրազեն են հայտնաբերել (տեսանյութ)

Իջևանի ոստիկանները խուզարկությամբ ապօրինի հրազեն են հայտնաբերել (տեսանյութ)

Հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշմամբ, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները օգոստոսի 6-ին, ժամը 09.15-ին, խուզարկել են Իջևան քաղաքի մի բնակչի տունը և կից շինությունները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Խուզարկության ընթացքում տղամարդը ներկայացրել է 16 մմ տրամաչափի գործարանային համարով որսորդական ողորկափող հրացան, նույն տրամաչափի փամփուշտներ և 40 սմ երկարությամբ շեղբով դանակ՝ պատյանով։ Տանտերը հայտնել է, որ ներկայացրածը պատկանել է հանգուցյալ հորը։

Քննությունը շարունակվում է։

  • Կիսվել: