ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իջևան-Ենոքավան ճանապարհին մեքենան սահել է դեպի ձորը. կան տուժածներ

Իջևան-Ենոքավան ճանապարհին մեքենան սահել է դեպի ձորը. կան տուժածներ

Հունվարի 16-ին, ժամը 12։41-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը (Ա․ Ա., ծնված 1994 թ.) և ուղևորը (Կ․ Տ․, ծնված 1995 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:

Պարզվել է, որ Իջևան-Ենոքավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․ Ա․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 3 մետր սահել դեպի ձորը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Տուժածներ Ա. Ա.-ն և Կ. Տ.-ն հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ, որտեղ վերջիններիս առողջական վիճակը գնհատվել է բավարար: Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

  • Կիսվել: