Իջևան-Դիլիջան ճանապարհին այրվել է վագոն-տնակ
Հոկտեմբերի 22-ին, ժամը 15:59-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:05-ին, մարվել՝ 17:17-ին:
Ամբողջությամբ այրվել է չբնակեցված վագոն-տնակը (18 քմ):