ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են մի քանի մեքենաներ․ տուժածներին հոսպիտալացրել են

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են մի քանի մեքենաներ․ տուժածներին հոսպիտալացրել են

Ապրիլի 13-ին, ժամը 17:39-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան  տուժածներ: Տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայության մամուլի ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Երևան հատվածի 8-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz Viano» (վարորդ՝ Գ. Ս., ծնված 1968 թ.) և «Renault» (վարորդ՝ Գ.Կ., ծնված 1999 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz Viano» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ս. Մ.-ն (ծնված 1960թ.), Մ. Դ.-ն (ծնված 2005 թ.), «Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Հ. Կ.-ն (ծնված 2000 թ.) տեղափոխվել են Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները  Գ. Ս.-ի և Ս. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուս տուժածնեը տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

  • Կիսվել: