ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իհարկե ուզում եմ, որ ինձ բերման ենթարկեն, որ ոստիկանների վրա ավելի հետաքրքիր քրեական հոդվածներ լինեն. Արամ Վարդևանյան

Իհարկե ուզում եմ, որ ինձ բերման ենթարկեն, որ ոստիկանների վրա ավելի հետաքրքիր քրեական հոդվածներ լինեն. Արամ Վարդևանյան

Հերթական խայտառակ ապօրինությունն է, մասսայական բերման են ենթարկում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Անմարդկային կերպով բերման էին ենթարկում մի աղջկա, ում ձեռքը կոտրված է ու պետք է տեսնեիք՝ ինչպես էին բերման ենթարկում: Իմ վերաբերյալ տեղեկություն ստացա, թե ինչպես էին ասում ՝ կարմիր շորովին տարեք, բայց հետո փոշմանեցին»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Նա նաև նշեց, որ արդեն տրամադրված էր, որ իրեն բերման են ենթարկելու:

«Իհարկե, ինձ ճանաչում են և 3 անգամ փորձել են բերման ենթարկել, բայց ավտոբուսի մոտից փոշմանում են, իսկ ես դեմ եմ այդ վարքագծին: Այո, իհարկե ես ուզում եմ, որ ինձ մինչև վերջ բերման ենթարկեն, որ ոստիկանների վրա ավելի հետաքրքիր քրեական օրենսգրքով հոդվածներ լինեն, իսկ վաղ թե ուշ, դա լինելու է »,- նշեց պատգամավորը:

  • Կիսվել: