շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ի՞նչ անել, երբ ՀԾԿՀ-ն «չեղյալ» է հայտարարել ֆորս մաժորային իրավիճակը, իսկ Գազպրոմը և ՀԷՑ-ը մարդկանց երեքօրյա ժամկետ են պարտադրել․ ԼՀԿ պատգամավոր

Ի՞նչ անել, երբ ՀԾԿՀ-ն «չեղյալ» է հայտարարել ֆորս մաժորային իրավիճակը, իսկ Գազպրոմը և ՀԷՑ-ը մարդկանց երեքօրյա ժամկետ են պարտադրել․ ԼՀԿ պատգամավոր

Լավ կլիներ, որ Կառավարությունը քաղաքացիներին տրամադրեր հեռախոսահամարներ, որոնք կապաստախանեն հետևալ հարցերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարությանը, որով կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած։

«Ի՞նչ անել, երբ ՀԾԿՀ-ն «չեղյալ» է հայտարարել ֆորս մաժորային իրավիճակը, Գազպրոմը և ՀԷՑ-ը մարդկանց երեքօրյա ժամկետ են պարտադրել վճարումներ կատարելու համար, իսկ մարդիկ փող չունեն:

Ի՞նչ անել, երբ դու 11-րդ և 12-րդ ծրագրի շահառու ես (կոմունալների վճարումների փոխհատուցման), թեթևացած գնում ես վճարում անելու և քեզ ասում են, որ դու շահառու չես:

 

Կսպասեմ այդ հեռախոսահամարների տրամադրմանը, որովհետև մենք դրանց պատասխանները չունենք»:

  • Կիսվել: