կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հյուսիսային պողոտայի կոնֆետների խանութից գումար հափշտակած տղամարդը ձերբակալվել է (Տեսանյութ)

Հյուսիսային պողոտայի կոնֆետների խանութից գումար հափշտակած տղամարդը ձերբակալվել է (Տեսանյութ)

Օգոստոսի 6-ի ուշ երեկոյան 1-02 զանգած քաղաքացին հայտնել է, որ Հյուսիսային պողոտայի կոնֆետների խանութում աշխատակցին վախեցրել և գումար են վերցրել: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդումը փոխանցվել է Կենտրոնական բաժին, որտեղից էլ դեպքի վայր են մեկնել օպերատիվ-քննչական խմբեր:

Խանութի վաճառողուհին տվել է հաղորդում, որ անհայտ անձը, սպառնալիքներ հնչեցնելով, պահանջել է գումար, այնուհետև դրամարկղից հափշտակել է, նախնական տվյալներով, 520 հազար դրամ ու փախել:

Տարածքային քննչական մարմնում ավազակության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են անհետաձգելի գործողություններ: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հափշտակությունը կարող է կատարած լինել մայրաքաղաքի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ:

Օգոստոսի 8-ի առավոտյան, ժամը 8։10-ին, իր տան մոտ տղամարդը ձերբակալվել է, ներկայացվել նախաքննական մարմին և տվել խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: