կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հյուսիսային պողոտայի ոչ երթևեկելի հատվածով երթևեկող վարորդի ինքնությունը պարզվել է

Հյուսիսային պողոտայի ոչ երթևեկելի հատվածով երթևեկող վարորդի ինքնությունը պարզվել է

Վերջերս համացանցում տարածվել էր մի  տեսանյութ, որում անհայտ անձը անհայտ մակնիշի մեքենան վարում է Հյուսիսային պողոտայի ոչ երթեւեկելի հատվածում:

Ոստիկանությունից  հայտնում են, որ պարզվել է, որ տեսանյութն ունի երկու տարվա վաղեմություն: Ոստիկանության կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ճշտվել է անձի ինքնությունն ու մեքենայի մակնիշը:

Այդ անձը երկու տարի առաջ 2021-ի մայիսին BMW մակնիշի մեքենայով երթեւեկել է Հյուսիսային պողոտայի ոչ երթեւեկելի հատվածում:

Այս տարվա հունիսի 20-ին ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում տվյալ անձը ներկայացվել ոստիկանության բաժին: Նա ոստիկաններին պատմել է. «Մեքենայով մտել են Հյուսիսային պողոտա, մարդկանց համար նախատեսված տեղում, որի համար զղջում եմ»:

Մանրամասները տեսանյութում:

  • Կիսվել: