ՀՅԴ ՀԵՄ երթն ավարտվեց. հետագա քայլերը կորոշվեն վաղը
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական կազմակերպության կազմակերպած երթը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, ավարտվեց նախարարության շենքի մոտ:
Բողոքի ակցիայի մասնակիցները հույս հայտնեցին, որ ՀՀ կառավարությունը վաղը կքննարկի Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը:
Նրանք նշեցին, որ կառավարության նիստից հետո կհասկանան իրենց հետագա քայլերի հերթականությունը:
Հիշեցնենք, որ այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա:
Հիշեցնենք նաև, որ ՀՅԴ ՀԵՄ-ն այսօր «Հանուն ազգային և առաջադեմ կրթության» խորագիրը կրող երթ էր կազմակերպել՝ պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը:



