երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հուշաքարերի բացում՝ նվիրված Հայրենական մեծ, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում զոհված սարիգյուղցիների հիշատակին

Հուշաքարերի բացում՝ նվիրված Հայրենական մեծ, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում զոհված սարիգյուղցիների հիշատակին

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Սարիգյուղ համայնքում տեղի է ունեցել Հայրենական մեծ, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում զոհված սարիգյուղցիների հիշատակին նվիրված հուշաքարերի բացման արարողությունը, հայտնում են Տավուշի մարզպետարանից:
 
Հուշաքարերը տեղադրվել են համայնքի բնակիչ Գագիկ Հախվերդյանի նախաձեռնությամբ՝ հայրենիքի համար զոհված մարտիկների հուշարձանի տարածքում:
 
Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, այլ պաշտոնատար անձինք, զոհված տղաների ծնողներ, ընկերներ:
 
Ներկաները խոնարհվել և ծաղիկներ են դրել հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած մարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարերի մոտ: Այնուհետև տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված արցախյան պատերազմում հերոսաբար զոհված ազատամարտիկների հիշատակին:
 
 
 
 
 
 

  • Կիսվել: