Ձեր որդեգրած մոտեցումները մեր պետական շահին դեմ են․ քահանան՝ ԿԳՄՍ նախարարին
Տեր Զարեհ քահանա Աշուրյանն իր ֆեյսբուքյան էջում մտահոգություն է հայտնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հարցազրույցում հնչած որոշ կարծիքների վերաբերյալ՝ կապված ՛՛Հայ եկեղեցու պատմություն՛՛ առարկայի հետ:
Նա, մասնավորապես, գրել է. «Մտահոգիչ է այն հանգամանքը, որ իշխանական համակարգում պաշտոններ զբաղեցնող <<այր մարդիկ>> կարող են իրենց եթերներից թույլ տալ արտահայտություններ կամ ձեւակերպումներ, որոնք վիրավորական եւ պատշաճ չլինելուց բացի, մանիպուլատիվ եւ կենցաղային բամբասանքի մակարդակի են։
Ցավով պիտի անդրադառնանք <<ԿԳՄՍ>> նախարար Արայիկ Հարությունյանի <<հայտնի>> հարցազրույցներին <<Հայ Եկեղեցու պատմության>> առարկայի դասավանդման վերաբերյալ.
Մեղմ ասած հարիր չէ եւ մեր պետական շահին դեմ է ձեր որդեգրած մոտեցումները նման զգայուն հարցերին։
Չեմ ցանկանա կրկնվել, եթե ասմ, որ դա զուտ պատմություն չէ դասավանդվող առարկաների ցանկում, այլ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅ ՄԱՐԴՈւ ՀՈԳԵԿԵՐՏՎԱԾՔԻՆ ՆՊԱՍՏՈՂ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈւՄ Է ՄԵՐ ԳԱԼԻՔ ՍԵՐՈւՆԴՆԵՐ ԿՅԱՆՔՈւՄ Ի ՀԱԿԱԴՐՈւՄՆ ԱՅՆ ԲՈԼՈՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՐԵՒՈւՅԹՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՍՊՐԴԵԼ ԵՆ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՅԱՆԻՑ ՆԵՐՍ ՕՏԱՐՆԵՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ։
Որքան էլ մեզ վերագրեն տարբեր <<դավադրական տեսություններ>>, միեւնույնն է, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հավատարիմ է հետեւյալ սկզբունքին. << ԵՍ ԻՄ ՀԻՎԱՆԴ ԳԱՌԸ ՕՏԱՐԻ ԱՌՈՂՋ ԳԱՅԼԻ ՀԵՏ ՉԵՄ ՓՈԽԻ>> (Սուրբ Սահակ Պարթեւ Հայրապետը Վռամշապուհ թագավորի որդի Արտաշեսի մասին)։
Հ.Գ. Հուսանք, որ ողջախոհ կլինեք եւ ձեր << ԱՌՈՂՋ ԳԱՌԸ>> չէք փոխի ուրիշի << ԳԱՅԼԻ>> հետ՛՛։