կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Հուսանք՝ մարդիկ կարթնանան ու կմիանան մեզ, որովհետեւ սա միայն մեզ չի վերաբերում. զոհված զինծառայողի ծնող

Հուսանք՝ մարդիկ կարթնանան ու կմիանան մեզ, որովհետեւ սա միայն մեզ չի վերաբերում. զոհված զինծառայողի ծնող

Հուսանք՝ մարդիկ կարթնանան ու կմիանան մեզ, որովհետեւ սա միայն մեզ չի վերաբերում, միայն մեր գործը չի, մենք կորցնում ենք մեր երկիրը, իսկ մարդկանց մեծ մասին դա բացարձակապես չի հետաքրքրում: Այս մասին, այսօր Քննչական կոմիտեից դիմաց նստացույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայրը՝ տիկին Աննան:

«Այստեղ մենք այդ տպավորությունն ենք ստանում: Հետաքրքրվում են նրանք, որոնք միշտ են հետաքրքրվել, մնացածի պետքն էլ չի: Տեսնենք՝ այսօր ինչ կլինի: Միգուցե ճանապարհը փակելուց, այս հնչողությունը ստանալուց հետո ինչ-որ մի մասսա տեղից կշարժվի»,-ասաց տիկին Աննան:

Նա նկատեց, որ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» զոհվածների զնողների նկատմամբ բռնություն գործադրելու գործն ընթացքի մեջ է, ամեն ինչը պարզ է, բոլոր ոստիկանների դեմքերը նույնականացված է, ու մինչեւ հիմա ոչինչ չի արվել, ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել, ականատեսներին շատերին չեն հարցաքննել. «Ոչինչ չի արվում, որովհետեւ չեն ուզում իրենց սխալն ընդունել: Իրենք մեր դեմ հայց են ներկայացրել, իբր մենք չենք ենթարկվել իրենց օրինական պահանջին, որը իրականում չի եղել: Ու իրենք դատարան չեն գալիս: Եթե այդքան ազնիվ եք, եթե այդքան վստահ եք ձեր արարքի վրա, ինչու չեք գալիս դատարան»,-ասաց նա:

  • Կիսվել: