ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Հունվարին Հայաստան է այցելել 159 475 զբոսաշրջիկ. Քերոբյան

Հունվարին Հայաստան է այցելել 159 475 զբոսաշրջիկ. Քերոբյան

Զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է 2023 թվականի հունվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների մասին տեղեկատվություն: Այդ մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան էջում:
«Այս տարվա միայն հունվար ամսին Հայաստան է այցելել 159 475 զբոսաշրջիկ. նախորդ տարի այդ թիվը 94 339 էր։
Իսկ դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հինգ երկրներն են Ռուսաստանը (շուրջ 46%), Վրաստանը (11%), Իրանը (4%), ԱՄՆ-ն (3%) և Գերմանիան (1%):
Հիշեցնեմ, որ 2022 թվականի ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը 1.67 միլիոն է»,- նշված է գրառման մեջ:
 
 
 

  • Կիսվել: