չորեքշաբթի, փետրվար 5
5 / 2 / 2025
Հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը

Հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը

Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք, որ այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից:
 
՛՛Սիրով հրավիրում ենք միասնաբար տոնելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդը և աղոթելու Մարմնացյալ Աստծուն մեր հայրենիքի և մեր ժողովրդի համար։ Պատարագի սկիզբը 17։00՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: